4603 դիտում
21:27 10-04-2014
ՀՀԿ ԳՄ նիստն ավարտվեց, սակայն վարչապետի անունը դեռ հայտնի չէ
Այսօր՝ ապրիլի 10-ին տեղի ունեցավ ՀՀԿ Գործադիր մարմինի հերթական նիստը: Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ի թղթակիցը քիչ առաջ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց, որ. « Ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմինի հերթական նիստը, որը վարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը,Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ ներքաղաքական զարգացումներին, տեղյակ եք, որ վարչապետը հրա-ժարական է ներկայացրել և նախագահը ընդունել է հրաժարականը: Նախագահը Սահմանադրության համաձայն կոնսուլտացիա է անցկացնում և այսօր ներկայացրեց կոնսուլտացիաների ընթացքոը ու մինչև երկուշաբթի ևս մեկ անգամ կհանդիպի քաղաքական ուժերի հետ ու ՀՀ վարչապետի անունը հայտնի կդառնա երկուշաբթի օրը»:
Հիշեցնենք, որ ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/1404032043313/]հայտնել էր[/url] SHAMSHYAN.com–ը Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 3-ին հրաժարական էր ներկայացրել, որը քննարկվել էր իշխող Հանրապետական կուսակցության գործադիրի նիստում և ընդունվել:
Տիգրան Սարգսյանը հրաժարականը ներկայացրել էր սեփական դիմումի համաձայն:
Նմանատիպ նյութեր
1997 դիտում
20:27 12-02-2015
ՀՀԿ գործադիր մարմնի նիստն ավարտվեց, սակայն դեռ շրջադարձային հայտարարություններ չեն հնչել
3775 դիտում
23:03 04-02-2016
ՀՀԿ ԳՄ նիստն ավարտվեց. ՀՀԿ-ականները հիմնականում ի՞նչ հարց են քննարկել
Այս բաժնից
952 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
976 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»