211652_close_icon
views-count2379 դիտում article-date 15:55 11-04-2014

Ռումինիայում ամերիկառումինական զորավարժանքներ են սկսվել

Ռումինիայում սկսվել են ամերիկառումինական «Dacian Viper» զորավարժանքները, որոնցում ընդգրկված են 450 ամերիկացի և ռումինացի զինծառայողներ, ինչպես նաև ամենրիկյան չորս F-16 և ռումինական մեկ «МиГ-21» կործանիչներ։ Այս մասին հայտնում է ITAR-TASS֊ը։ «Զորավարժանքները նախապես են ծրագրված եղել։ Դրանք կընթանան 1 շաբաթ՝ 2 երկրների միջև ձեռքբերված ռազմավարական համագործակցության մասին ծրագրի համապատասխան»,֊ լրագրողներին հայտնել է Ռումինիայի զինված ուժերի նախարար Միրչա Դուշան։

Նմանատիպ նյութեր