211652_close_icon
views-count1663 դիտում article-date 23:42 21-03-2014

Բուլղարիայում Ուկրաինայի մասնակցությամբ ՆԱՏՕ֊ի զորավարժանքներ են սկսվել

Բուլղարիայի արևելքում մեկնարկել է ՆԱՏՕ֊ի և Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրների զինծառայողների մասնակցությամբ զորավարժանքները։ Այս մասին հայտնում է Associated Press֊ը։ Զորավարժանքներին մասնակցում են Ուկրաինան, Վրաստանը, Ադրբեջանը, Սերբիան և Մոլդովան։ Saber Guardian անվանում ստացած միջոցառումը անց է կացվում Բուլղարիայի արևելյան մասում գտնվող ուսումնական բազայում։ Զորավարջանքներում 12 պետությունների 700 զինվորականներ են ընդգրկված։ Ըստ ԱՄՆ֊ի բանակի ներկայացուցիչ Ջեսի Գրենդջերի, զորավարժանքները Ուկրաինայի իրադրության սրացումից առաջ էր նախատեսվել։

Նմանատիպ նյութեր