1185 դիտում
19:16 12-04-2014
300 խախտում, 2500 կրակոց՝ հայ դիրքապահների ուղղությամբ՝ հակառակորդի կողմից
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2.500 կրակոց:
Հրադադարի ռեժիմի վերոնշյալ խախտումներից բացի, հակառակորդը ապրիլի 7-ին ժամը 22.30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Մարջանլու) ուղղությամբ ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Պաշտպանության բանակի դիրքապահ ստորաբաժանումները, ժամանակին հավաստանշելով ադրբեջանական գրոհայինների առաջխաղացումը, դիմել են հակազդիչ գործողությունների և նրանց հետ շպրտել իրենց ելման դիրքերը: Նահանջի ճանապարհին, պայթելով պաշտպանական հատվածում տեղադրված ականադաշտում, հակառակորդը տվել է 3 զոհ (որից մեկը` սպա) և 6 վիրավոր:
Ադրբեջանական գրոհայիններին դիմակայելու ընթացքում ղարաբաղյան կողմը կորուստներ չի ունեցել:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նմանատիպ նյութեր
9488 դիտում
10:30 19-02-2017
Այս գիշեր շփման գծում հակառակորդի կողմից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 300 կրակոց
1488 դիտում
13:49 22-03-2014
Թշնամին 6 օրում 2500 կրակոց է արձակել հայ դիրքապահների ուղղությամբ
Այս բաժնից
811 դիտում
16:28 06-01-2025
Վերին Լարսը բացվել է թեթև մարդատար տրանսպորտային միջոցների համար
892 դիտում
16:02 06-01-2025
Արայիկ Հարությունյանի և Ռուբեն Վարդանյանի գործերով դատավարությունը կսկսվի հունվարի 17-ին
892 դիտում
15:35 06-01-2025
Սիրիայի նոր իշխանությունները քուրդ զինյալներից պահանջել են վայր դնել զենքերը. Hurriyet