211652_close_icon
views-count14196 դիտում article-date 11:04 15-04-2014

Վերահսկիչ պալատը կասկածելի հիվանդներ և հղիներ է հայտնաբերել․ Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է. «2013թ. մոտ 3 մլրդ դրամ պետբյուջեից նախատեսվածից ավելի է վճարվել հղիության, ծննդաբերության նպաստների և ժամանակավոր անաշխատունակության նպաստի համար. սա Վերահսկիչ պալատի հերթական բացահայտումներից է։ Պալատն օրերս հրապարակել է 2013թ. հաշվետվությունը, որտեղ ոլորտ առ ոլորտ ներկայացված են գերատեսչությունների թերացումները։ Սոցիալական ոլորտում ՎՊ-ն հայտնաբերել է «կասկածելի» հղիների, որոնք որոշ ընկերություններում աշխատանքի են ընդունվել և պայմանագիր են կնքել հղիության նպաստ ստանալուց ընդամենը 1-2 ամիս առաջ։ Պալատն արձանագրել է նաև, որ որոշ ընկերություններում 2011թ. համեմատ 2013-ին հիվանդ աշխատակիցների թիվն աճել է, որոնք պետբյուջեից հիվանդության նպաստ են ստացել»։ Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր