Գագիկ Ծառուկյանը կհանդիպի նաև ԵՄ դեսպանին. 168 Ժամ
«168 Ժամ»֊ը գրում է․ ««168 Ժամ» թերթի տեղեկություններով՝ վաղը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ընդունելու է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեային:
ԲՀԿ-ից հանդիպմանը մասնակցելու են նաև ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը և ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ երեկ էլ Գագիկ Ծառուկյանը հանդիպել էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի հետ:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: