3228 դիտում
10:15 16-07-2015
Ամենահարուստ պատգամավորը շարունակում է մնալ Գագիկ Ծառուկյանը. «168 ժամ»
2014 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրերի համաձայն՝ ՀՀ ԱԺ-ում կա 14 դոլարային միլիոնատեր, որոնց դրամական միջոցների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 223 մլն դոլար։ Ամենահարուստ պատգամավորը՝ հայտարարագրած դրամական միջոցների չափով, շարունակում է մնալ ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը։ 2014 թվականի վերջի դրությամբ նա հայտարարագրել է 33.9 մլրդ դրամ, 30,37 մլն դոլար և 26,3 միլիոն եվրո, գրել է «168 Ժամ»-ը։
«Դրամական միջոցների ծավալով երկրորդ տեղում Սամվել Ալեքսանյանն է։ ՀՀԿ-ական այս պատգամավորը՝ կնոջ հետ միասին, հայտարարագրել է շուրջ 36 միլիոն դոլար։ Ամենահարուստ պատգամավորների եռյակը եզրափակում է Երևանի գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանը՝ 9,6 մլն դոլարով», հավելել է թերթը:
Մանրամասները` թերթի այսօրվա համարում:
Նմանատիպ նյութեր
4896 դիտում
10:16 17-04-2014
Գագիկ Ծառուկյանը կհանդիպի նաև ԵՄ դեսպանին. 168 Ժամ
2548 դիտում
10:30 24-07-2014
ՀՀ ամենահարուստ կուսակցությունները և նրանց ֆինանսավորման աղբյուրները․ 168 Ժամ
Այս բաժնից
2284 դիտում
08:51 19-12-2024
Նոր պաշտոն՝ ո՞ր «արժանիքների» համար. «Փաստ»
1795 դիտում
08:00 19-12-2024
Հաջորդը ո՞ւմ մուտքը Հայաստան կարգելվի. «Փաստ»