1120 դիտում
12:26 17-04-2014
Մայրաքաղաքում ավարտվել են ծառերի էտման աշխատանքները
Բոլոր վարչական շրջաններում մարտից մեկնարկած ծառերի և թփերի սանիտարական էտման աշխատանքներն արդեն ավարտվել են: Աշխատանքներն իրականացվել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչության և վարչական շրջանների կանաչապատման ընկերությունների կողմից:
Փողոցներին հարակից մայթեզրյա հատվածներում, զբոսայգիներում ու բակային տարածքներում իրականցված էտը կազմակերպվել է ագրոպահանջներին համապատասխան: Դրանց հիմնական նպատակը ծառերի բնականոն աճն ապահովելն է: Էտման աշխատանքները նաև անվտանգության ապահովման նշանակություն ունեն:
Ընդհանուր առմամբ, վարչական բոլոր շրջաններում էտվել է շուրջ 18 հազար ծառ:
Էտի շրջանակում մայրաքաղաքի որոշ ծառեր, օրինակ գնդաձև ակացիաները, գեղարվեստական ձևավորում են ստացել:
Չորացած և կենսական նշանակությունը կորցրած էտված ճյուղերը տեսակավորվել և տեղափոխվել են: Ի դեպ, հավաքված փայտանյութը տրամադրվում է մայրաքաղաքի սոցիալապես անապահով ընտանիքներին:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
Նմանատիպ նյութեր
1081 դիտում
15:45 21-03-2014
Մայրաքաղաքում շարունակվում են ծառերի և թփերի սանիտարական էտման աշխատանքները
1174 դիտում
20:39 17-05-2017
Մայրաքաղաքում ընթանում են սանիտարական էտման և կանաչ էտի աշխատանքներ
2111 դիտում
23:41 03-10-2016
Ընթացքի մեջ են չոր և ընկնելու վտանգ ներկայացնող ծառատեսակների էտման ու կտրման աշխատանքները
Այս բաժնից
1120 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ
604 դիտում
19:00 25-10-2024
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը Կոլումբիայում մասնակցում է COP 16-ին
769 դիտում
18:49 25-10-2024
Քննարկվել է Մինաս Ավետիսյանի ծննդավայրում արվեստների կացարանի ստեղծման նախագիծը