211652_close_icon
views-count2210 դիտում article-date 19:48 17-04-2014

19-ամյա նորակոչիկը ինքնասպանության փորձ է կատարել

19-ամյա Վիտալի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով N զորամասի ուսումնական վաշտի ժամկետային զինծառայող` նորակոչիկ, կոչումով՝ շարքային, իր մոտ գտնվող սափրվելու սայրով կատարել է անդամախեղում` ձախ նախաբազկի շրջանում հասցնելով բազմաթիվ քերծվածքներ: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 363 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է հրամանատարության հսկողությանը հանձնելը: Գործը վարույթ է ընդունվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր