211652_close_icon
views-count1801 դիտում article-date 16:22 03-08-2015

Հայ-Ռուսական միությունը օգնություն կցուցաբերի Հայաստանի գյուղերին

Նորաստեղծ Հայ-Ռուսական միության նպատակների շարքում առանձնակի դեր է զբաղեցնում Հայաստանի գյուղերին օգնության ցուցաբերումն՝ արտագաղթը կասեցնելու նպատակով: Այս մասին նախօրեին տեղի ունեցած հիմնադիր նիստում միության նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո հայտարարել է հասարակական գործիչ Անդրանիկ Նիկողոսյանը: «Մարդիկ լքում են Հայաստանն ընտանիքներով, և մեր սուրբ պարտքն է թույլ չտալ դա»,- շեշտել է Դրանից բացի, միությունը զբաղվելու է նաև Ռուսաստանում հայկական, իսկ Հայաստանում՝ Ռուսաստանի ժողովրդների մշակույթների տարածմամբ, ինչպես նաև ռուսաստանաբնակ հայերի ընդհանրության ամրապնդմամբ և հայաստանաբնակ ռուսաստանցիների օժանդակությամբ: Հայ-Ռուսական միության գլխավոր գրասենյակները գտնվելու են Մոսկվայում և Երևանում: Մոտ ժամանակներս կազմակերպության ներկայացուցչություններ են բացվելու Հայաստանի և Ռուսաստանի մարզերում: Հայ-Ռուսական միության մամուլի ծառայություն

Նմանատիպ նյութեր