7299 դիտում
20:48 18-04-2014
Երևանում ծեծի է ենթարկվել 30-ամյա ԱՄՆ քաղաքացին, ով աշխատում է Թբիլիսիի դատախազությունում
Ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապարաստվում այսօր՝ ապրիլի 18-ին, Երևանում տեղի ունեցած միջադեպի փաստով: Ժամը 04:20-ի սահմաններում, Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոմիտասի պողոտայի թիվ 1 շենքի բակում մի քաղաքացու ծեծի են ենթարկել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները պարզել են, որ ծեծի ենթարկվածը ԱՄՆ քաղաքացի 30-ամյա Գռանտ Ֆրիմենին է, ով հաշվառված է ԱՄՆ Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքի Ատլանտա փողոցի թիվ 674 տանը , սակայն ժամանակավորապես բնակվում է Կոմիտասի պողոտայի թիվ 1 շենքին հարակից շինությունում: Ոստիկանության Արաբկիրի բաժնի ձեռնարկած օպերատիվ հետախուզական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 00:30-ի սահմաններում նշված հասցեում Երևան քաղաքի Սևաքարեցի Սաքոյի փողոցի բնակիչ 30-ամյա Վարդգես Ասլանյանը և նրա կինը ՝ ԱՄՆ քաղաքացի 33-ամյա Լեսլի Դիասը, ով հաշվառված է ԱՄՆ-ի Տեխաս նահանգի Սան Անտոնիոն քաղաքի Իգլբռոկ փողոցի 15 215-րդ տանը, վիճաբանել են Գ. Ֆրիմենինի հետ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այնուհետև վերցրել են նրա ընկերուհու տանը գտնվող իր իրերը և չեն վերադարձնում:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Գ. Ֆրիմենինը աշխատում է Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի դատախազությունում: