1233 դիտում
23:52 19-04-2014
Հաագայի դատարանը սկսում է Մայդանում տեղի ունեցած զանգվածային սպանությունների հետաքննությունը
Հաագայի միջազգային քրեական դատարանն ընդունել է ուկրաինական կողմի հայցը՝ կապված Մայդանում ուկրաինական իրադարձությունների ֆոնին տեղի ունեցած զանգվածային սպանությունների հետաքննության հետ, որում մեղադրվում են Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը և նրա կողմնակիցները:
Հաագայի դատարանի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարության մեջ ասվում է, որ Ուկրաինան ստեղծել է բոլոր անհրաժեշտ պայմանները՝ հետաքննելու համար 2013 թվականի նոյեմբերի 21-ից մինչև 2014 թվականի փետրվարի 22-ն ընկած ժամանակահատվածում Մայդանում տեղի ունեցած հանցագործությունները:
Ապրիլի 17-ին Ուկրաինայի նախարարների կաբինետը դատարանին է հանձնել հայցը, որն ընդունել է դատարանի քարտուղար Հերման ֆոն Հեբելը՝ հայտնելով, որ այսուհետ Ուկրաինան պարտավոր է համագործակցել Միջազգային քրեական դատարանի հետ՝ ավարտին հասցնելու համար գործը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
904 դիտում
19:55 05-01-2025
Իրանն այն վիճակում չէ, որ «կռվի որևէ մեկի հետ»․ ԱՄՆ պետքարտուղար
958 դիտում
19:32 05-01-2025
Էրդողանը սպառնացել է իրենց զենքի հետ միասին թաղել «անջատողական մարդասպաններին»
1435 դիտում
16:16 05-01-2025
Ավստրալիայում ինքնաթիռ է կործանվել