211652_close_icon
views-count1335 դիտում article-date 15:21 21-04-2014

Տիմոշենկոն չեղյալ է հայտարարել ԱՄՆ այցը, քանզի Կոնգրեսի անդամները հրաժարվել են հանդիպել նրա հետ. ԶԼՄ-ներ

Ուկրաինայի «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Յուլյա Տիմոշենկոն չեղյալ է հայտարարել ԱՄՆ֊ը այցը, քանզի Կոնգրեսի անդամները հրաժարվել են հանդիպել իր հետ։ Այս մասին ապրիլի 21֊ին հայտնել են տեղի ԶԼՄ-ները: Նրանց տվյալների համաձայն՝ ուղևորությունը նախատեսված էր ապրիլի 23-ին: Ըստ ԶԼՄ֊ների՝ Կոնգրեսի որոշ անդամներ ակնարկել են, որ չարժե, որ Տիմոշենկոն մասնակցի նախագահական ընտրություններին: «Այցի մասին լուրն իրականությանը չի համապատասխանում»,֊ շեշտել են մամլո ծառայությունում։ «Կուսակցության այցը ԱՄՆ֊ը երբեք նախատեսված չի եղել, այդ իսկ պատճառով հետաձգվել չէր կարող»,֊ ասվում է փաստաթղթում։

Նմանատիպ նյութեր