211652_close_icon
views-count862 դիտում article-date 12:20 23-04-2014

Շարունակվում է զենք-զինամթերքի կամավոր հանձնումը

Ապրիլի 21-ին, ժամը 11.05-ին, 1978 թ. ծնված Բագրատ Մ.-ն ոստիկանության Դիլիջանի բաժնում կամավոր հանձնել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 6, 5.45 մմ տրամաչափի` 104, «Կարաբին» տիպի հրացանի 13 փամփուշտ և 1 ծխածածկույթ: *** Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 19-ին, ժամը 21.00-ին, 1952 թ. ծնված Վրեժ Ի.-ն կամավոր հանձնել է «ՏՕԶ-8» տիպի մեկփողանի հրացան և նռնակ` պայթուցիչով: *** Ոստիկանության Անիի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ` ապրիլի 19-ին, ժամը 12.20-ին, 1969 թ. ծնված Ասատուր Ս.-ն կամավոր հանձնել է ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, ինքնաձիգի 5.45 մմ տրամաչափի 75 փամփուշտ, «ՊԳ-7Մ» տիպի ականանետի նռնակ և ինքնաձիգի պահունակ: *** Ապրիլի 19-ին, ժամը 12.30-ին, 1965 թ. ծնված Հովհաննես Գ.-ն ոստիկանության Արթիկի բաժնում կամավոր հանձնել է երկփողանի որսորդական հրացան: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր