211652_close_icon
views-count1283 դիտում article-date 13:51 23-04-2014

Քերին սպառնում է Ռուսաստանին նոր պատժամիջոցներով

ԱՄՆ֊ը պետքարտուղար Ջոն Քերին զգուշացրել է, որ Վաշինգտոնը հավելյալ պատժամիջոցներ կձեռնարկի ՌԴ֊ի դեմ, եթե վերջինիս կողմից չտեսնի Ուկրաինայի ճգնաժամի լուծման քայլեր, հայտնում է BBC-ն։ Ըստ պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքերի՝ ՌԴ ԱԳՆ Սերգեյ Լավրովի հետ հեռախոսազրույցի ընթացքում Քերին նախազգուշացրել է, որ ժնևյան հանաձայնագրի շոշափելի առաջընթացի բացակայության դեպքում Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կսահմանվեն։ Բացի այդ, ըստ դեպարտամենտի տվյալների՝ Քերին կոչ է արել Ռուսաստանին Ուկրաինայի արևմուտքի խնդրի կարգավորման գործընթացքում դիվանագիտական քայլեր փնտրել և հրապարակայնորեն կոչ անել շենքերը գրաված մարդկանց զենքերը վայր դնել, փոխանցում է INTERFAX֊ը։

Նմանատիպ նյութեր