211652_close_icon
views-count1267 դիտում article-date 12:26 29-08-2014

Օբաման Ռուսաստանին սպառնում է նոր պատժամիջոցներով

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կարծիքով` Ռուսաստանը պատասխանատվություն է կրում Ուկրաինայի արևելքում կատարվող բռնությունների համար: Նա անհանգստացած է, որ Ռուսաստանը զինում, ֆինանսավորում և մարզում է զինյալներին: Այս մասին հայտնում է ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը: Օբաման նաև նշել է,որ Ուկրաինայում իրավիճակի հետագա վատթարացման դեպքում Ռուսաստանը «լրացուցիչ գին» կվճարի իր գործողությունների համար:: «Եվրոպացի գործընկերենրի հետ համատեղ մենք լրացուցիչ քայլեր կձեռնարկենք, քանի որ Ռուսաստանի կողմից չենք տեսնում խնդրի լուծմանն ուղղված գործողություններ»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը:

Նմանատիպ նյութեր