2551 դիտում
22:56 24-04-2014
Նինոծմինդայում Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշակոթող է բացվել. «Արմենպրես»
Վրաստանի Սամցխե-Ջավախքի տարածաշրջանի Նինոծմինդա քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ապրիլի 23-ին մատուցվել է Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի պատարագ, այնուհետև Նինոծմինդայի շրջանային մշակույթի տան բակում տեղի է ունեցել հուշակոթողի օծման հանդիսավոր արարողություն, որն անցկացրել են Հայ Առաքելական եկեղեցու վիրահայոց թեմի առաջնորդ Տեր Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Սամցխե-Ջավախքի ու Ծալկայի ընդհանուր Առաջնորդական փոխանորդության փոխառաջնորդ Տեր Բաբգէն վարդապետ Սալբիյանը:
Ինչպես «[url=http://armenpress.am/arm/news/759453/ninotsmindayum-hayoc-mets-exerni-zoheri-hishatakin-nvirvats.html]Արմենպրես[/url]»-ին տեղեկացրել են ՀՀ արտգործնախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, միջոցառման մասնակիցներին ուղղված իր խոսքում Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը նշել է. «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի տեղադրումը Նինոծմինդայում հիրավի պատմական իրադարձություն է: Սա ևս մեկ քայլ է մեր բարեկամ երկրի հասարակության կողմից Հայոց Մեծ Եղեռնի ճանաչման և դատապարտման պատմական անհրաժեշտության ընկալման ուղղությամբ: Արդարության վերականգնումը բարոյական չափանիշների վրա հիմնված գաղափար է։ Իրավունքն ու քաղաքական նպատակահարմարությունը ոչ թե պետք է հակասեն միմյանց, այլ համալրեն, որովհետև արդար իրավունքի սկզբունքը բնորոշ է զարգացած և քաղաքակիրթ պետություններին: Մենք աշխարհի բոլոր պետություններին վճռականորեն կոչ ենք անում միացնել իրենց ձայնը Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման պահանջին և դատապարտել Թուրքիայի՝ Հայոց ցեղասպանության փաստի ժխտողական քաղաքականությունը, քանի որ այն ուղղված է միջազգային իրավունքի և արդարության հաղթանակի դեմ»։
Մանրամասները՝ [url=http://armenpress.am/arm/news/759453/ninotsmindayum-hayoc-mets-exerni-zoheri-hishatakin-nvirvats.html]այստեղ[/url]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
688 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
961 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը
952 դիտում
22:06 18-12-2024
Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերուհու հետ