1074 դիտում
11:36 26-04-2014
ԼՂՀ-ում անց է կացվել հերթական գումարտակային մարտավարական զորավարժությունը
Ապրիլի 21-23-ը անց է կացվել բանակային ընթացիկ ուսումնական տարվա պատրաստության պլանով նախատեսված հերթական գումարտակային մարտավարական զորավարժությունը, որն ուներ նաև ցուցադրական-ուսուցողական նշանակություն և ուղեկցվում էր մարտական հրաձգությամբ:
Մարտավարական զորավարժության եզրափակիիչ փուլին հետևում էին ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ու բանակի հրամանատարի տեղակալները:
Տանկային բրիգադի հետ անցկացված գումարտակային զորավարժության ընթացքում անձնակազմն ու ղեկավարությունը պայմանական մարտադաշտում ցուցադրել է մարտավարամասնագիտական, ֆիզիկական և բարոյակամային պատրաստության գերազանց մակարդակ: Զորավարժության արդյունքում կատարելագործվել են գումարտակի հրամանատարության և շտաբի ունակությունները մարտի տարբեր տեսակներում ենթակա և տրված ստորաբաժանումների ղեկավարման գործում, ջոկերի, դասակների և վաշտերի հրամանատարները ձեռք են բերել կրակի կառավարման և փոխգործակցության իրականացման ու որոշումներ ընդունելու փորձ, իսկ անձնակազմը բարձրացրել է դաշտային վարժվածության մակարդակը:
ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն
Նմանատիպ նյութեր
3755 դիտում
19:46 15-06-2017
«Տիգրանակերտ» զորավարժարանում անց է կացվել մարտական հրաձգությամբ գումարտակային մարտավարական զորավարժություն
15761 դիտում
18:29 13-04-2017
ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի հետ անց է կացվել գնդային-մարտավարական զորավարժություն
Այս բաժնից
922 դիտում
23:17 19-10-2024
Հրաձգություն` Միսիսիպիի հեծանվավազքի ժամանակ. կա 3 զոհ, 8 վիրավոր
790 դիտում
22:59 19-10-2024
Նիգերիան մնացել է առանց էլեկտրականության, պատճառն ազգային էլեկտրացանցի խափանումն է
835 դիտում
22:49 19-10-2024
Շոլցը հայտնել է, որ Թուրքիային Eurofighter կործանիչներ մատակարարելու նախագիծը մշակվել է Մեծ Բրիտանիայի կողմից