211652_close_icon
views-count1891 դիտում article-date 23:12 26-04-2014

Բելառուսը դեմ է հանդես եկել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը

Մինսկը դեմ է Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցությանը: Այս մասին հայտարարել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը: «ՆԱՏՕ Ուկրաինայի մուտք գործելը, իհարկե, անընդունելի է մեզ համար: Այն իր հետ բերելու է շատ մեծ բացասական հետևանքներ»,-ասել է Մաքեյը՝ հավելելով, որ Եվրամիության և Մաքսային միության միջև ընտրությունը Ուկրաինայի Ուկրաինայի ինքնիշխան իրավունքն է: Բելառուսի արտգործնախարարը նշել է նաև, որ որպես Ուկրաինայի հարևան երկիր, Բելառուսը ցանկացած պարագայում գտնելու է Ուկրաինայի հետ առևտրա-տնտեսական և քաղաքական հարաբերություններ կառուցելու ելքը:

Նմանատիպ նյութեր