211652_close_icon
views-count904 դիտում article-date 14:04 15-05-2023

Ֆրանսիան ստորագրել է հռչակագիր՝ աջակցելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ստորագրել են համատեղ հռչակագիր, որտեղ, այլ հարցերի հետ միասին, Փարիզն աջակցություն է հայտնում ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությանը, տեղեկացրել է Европейская правда-ն։

Հռչակագրի համաձայն՝ «ՆԱՏՕ շրջանակում Ֆրանսիան շարունակում է կենտրոնանալ Ուկրաինային անմիջական աջակցության ցուցաբերման վրա»։

Միեւնույն ժամանակ, «Ֆրանսիան լիովին աջակցում է Ուկրաինա – ՆԱՏՕ հանձնաժողովին՝ որպես ընթացիկ համագործակցության հետագա ուժեղացման եւ ընդլայնման պլատֆորմ, որպեսզի օգնեն Ուկրաինային անցնել եվրատլանտյան ընտանիք տանող ճանապարհը Բուխարեստի հռչակագրին համապատասխան»։

Ինչպես հայտնի է, հիշատակված հռչակագիրը նախատեսում է Ուկրաինայի լիակատար անդամակցություն, բայց Անդամության գործողությունների պլանի փուլերով, ինչն այժմ չի գոհացնում Կիեւին։ Հռչակագրի կետերից մեկը նշում է, որ «Ուկրաինան եւ Ֆրանսիան անհամբերությամբ սպասում են այս հարցերի լուծմանը 2023թ. հուլիսին Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ գագաթաժողովում»։

Նմանատիպ նյութեր