Մարիո Գոմեսի համար մրցաշրջանը ավարտված է. Մոնտելլա
«Ֆիորենտինա»-ի գլխավոր մարզիչ Վինչենցո Մոնտելլան հայտարարել է, որ թիմի հարձակվող Մարիո Գոմեսի համար մրցաշրջանը ավարտված է:
« Ընթացիկ մրցաշրջանում մենք Գոմեսին խաղադաշտում չենք տեսնի: Դա իմ անձնական կարծիքն է, քանի որ նա դեռևս չի վերսկսել մարզումները: Ցավալի է, բայց մրցաշրջանի մեծ հատվածը Մարիոն բաց թողեց վնասվածքի պատճառով»,-ասել է Մոտնելլան:
Ընթացիկ մրցաշրջանում Գոմեսը Ա Սերիայում անցկացրած 9 խաղում խփել է 3 գոլ: