Սթերլինգին Անգլիայի հավաքականից հեռացրել են Ջո Գոմեսի հետ ընդհարվելու համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Սիթիի» և Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ռահիմ Սթերլինգը բաց կթողնի Եվրո-2020-ի խմբային փուլում Չերնոգորիայի հետ հանդիպումը:
Հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը 24-ամյա ֆուտբոլիստին զրկել է խաղից «Լիվերպուլի» պաշտպան Ջո Գոմեսի հետ տեղի ունեցած ընդհարման համար:
Նշվում է, որ Սթերլինգը արդեն ընդհարում էր ունեցել Գոմեսի հետ Անգլիայի առաջնության 12-րդ տուրում «Լիվերպուլի» հետ խաղի (1:3) ընթացքում և որոշել է շարունակել հարաբերություններ պարզել հավաքականի ներսում:
Եվ թեպետ միջադեպից հետո Սթերլինգը հրապարակավ ներողություն է խնդրել, բայց այնուամենայնիվ զրկվել է Անգլիայի հավաքականի հանդիպմանը մասնակցելուց: