211652_close_icon
views-count1224 դիտում article-date 10:05 28-04-2014

Ֆեդերալիզացման կողմնակիցները Լուգանսկը հռչակել են «ժողովրդական հանրապետություն»

Ուկրաինայի Լուգանսկ քաղաքում ֆեդերալիզացման կողմնակիցները կիրակի տեղի ունեցած հանրահավաքի ընթացքում հայտարարել են «Լուգանսկի ժողովրդական հանրապետության» ստեղծման մասին: Այս մասին հայտնում է «Свобода» ռադիոկայանը։ Լուգանսկում օրեր առաջ ստեղծվել էր երկրի հարավ-արևելքի միասնական շտաբ՝ մյուս շրջանների շտաբների աշխատանքները համակարգելու համար։ Ֆեդերալիզացման կողմնակիցները Կիևի իշխանություններին վերջնագիր են ներկայացրել: Նրանք պահանջում են համաներել Ուկրաինայի արևելքի բողոքական շարժման բոլոր մասնակիցներին, ռուսերենը ճանաչել որպես պետական լեզու, նաև տարածաշրջանի ինքնորոշման հարցով հանրաքվե անցկացնել: Մինչ ապրիլի 29-ը նրանց պահանջները չկատարելու դեպքում նրանք խոստանում են անցնել ակտիվ գործողությունների:

Նմանատիպ նյութեր