211652_close_icon

Լուգանսկում ֆեդերալիզացման կողմնակիցները գրավել են շրջանի դատախազության շենքը

views-count1541 դիտում article-date 23:24 29-04-2014
Ուկրաինայի Լուգանսկ քաղաքում ֆեդերալիզացման կողմնակիցները գրավել են շրջանի դատախազության շենքը։ Այս մասին հայտնում են տեղի ԶԼՄ֊ները։ Ըստ նրանց տվյալների՝ ցուցարարները դատախազության շենքի վրա գեորգևյան ժապավենի գույներով դրոշ են բարձրացրել։ Նրանց գործողությունների ընթացքում աշխատակիցներից ոչ ոք չի վնասվել։ Լուգանսկի ՆԳՆ բաժանմունքի շենքում այսօր երեկոյան ֆեդերալիզացման կողմնակիցների պիկետ է սկսվել, փոխանցում է «Россия 24» հեռուստաալիքը։ Ըստ նրա տվյալների՝ ներկայումս ցուցարարները շենքում գտնվող գերատեսչության աշխատակիցների անցման համար միջանցք են բացել։ Նշենք, որ ավելի վաղ հայտնել էին, որ Լուգանսկի շրջանի ոստիկանապետը հրաժարականի դիմում է ներկայացրել։

Նմանատիպ նյութեր