211652_close_icon

Կոնգոյում գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 74֊ի

views-count1366 դիտում article-date 10:30 28-04-2014
Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում մարդատար գնացքի վթարի հետևանքով առաջացած զոհերի թիվը 74 մարդ է։ Այս մասին հայտնում է Agence France-Presse֊ը։ «Ըստ կիրակի երեկոյան ստացված տվյալներով՝ մեզ մոտ գրանցվել է 74 զոհ»,֊ հայտնել է տեղի ԱՆ ներկայացուցիչը։ Նաև, ըստ նրա խոսքերի, վթարի հետևանքով գրանցվել է 163 վիրավոր։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում գնացքի կործանման հետևանքով զոհվել էր ավելի քան 30 մարդ։

Նմանատիպ նյութեր