Անկարայում գնացքի վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 7-ի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գնացքի վթարի հետևանքով, վերջին տվյալների համաձայն, 7 մարդ է զոհվել՝ մեքենավարը և 6 ուղևոր։ Այդ մասին հաղորդում է RT գործակալությունը՝ հղում անելով NTV հեռուստաալիքին:
Նշվում է, որ 46 մարդ տուժել է, որոնցից 3-ի վիճակը բժիշկնրը գնահատում են ծանր։
Վթարի հետևանքով դատախազությունը հետաքննություն է սկսել:
Ավելի վաղ այդ երկրի տրանսպորտի նախարարությունը հայտնել էր, որ Անկարայից Քոնյա ուղևորվող գնացքը բախվել է լոկոմոտիվի հետ, ինչից հետո 2 վագոններ դուրս էին եկել ռելսերից: Փլուզվել է նաև հետիոտնային անցումը: