1011 դիտում
15:11 29-04-2014
Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ` Հռոմի Սուրբ Նիկողայոս և Նեապոլի ՍուրբԿատերինա Կիայա եկեղեցիներում
Ապրիլի 24-ին Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը մասնակցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված Հռոմի Սուրբ Նիկողայոս հայկական կաթողիկե եկեղեցում մատուցած պատարագին, որն իրականացրեց Հռոմի Քահանայապետական Լևոնյան վարժարանիՄեծավոր հայր ԳևորգՆորատունկյանը:
Պատարագի ավարտին Սուրբ Աթոռի անունից ելույթ ունեցավՍուրբ Աթոռի Արևելյան եկեղեցիների միաբանության նախագահ կարդինալ Լեոնարդո Սանդրին:
Հոգևոր արարողությունից հետո Հայոց ցեսասպանության զոհերին նվիրված խաչքարի մոտ Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության անունից զետեղվեց ծաղկեպսակ:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչել են նաև Նեապոլի Սուրբ Կատերինա Կիայա եկեղեցում: Ներկաներին ընթեցվել է Սուրբ Աթոռում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանի ուղերձը, որում, մասնավորապես, ասվում էր, որ եթե միջազգային հանրության կողմից ժամանակին տրվեր Հայոց ցեղասպանության գնահատականը, մարդկությունը կարող էր խուսափել պատմության որոշ ողբերգական էջերից, ինպիսիք էին Հոլլոքոստը, Ռուանդայի ցեղասպանությունը, ինչպես նաև անպատժելիության հետևանք հանդիսացող մարդկային վայրենության այլ դրսևորումները:
Նմանատիպ նյութեր
6140 դիտում
19:36 26-04-2018
Հռոմի Սուրբ Նիկողայոս եկեղեցում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագ
Այս բաժնից
634 դիտում
10:54 12-01-2025
Իրանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հնդկաստանի հակաթուրքական պոտենցիալն օգտագործելը կարևոր է․ «ՀայաՔվե»
796 դիտում
10:42 12-01-2025
Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է․ Նիկոլ Փաշինյան