10654 դիտում
19:22 30-04-2014
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Էներգետիկայի նախարարություն ժամանեց ոտքով, ճանապարհին զրուցելով քաղաքացիների հետ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Քիչ առաջ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը այցելեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ վարչապետը Էներգետիկայի բնագավառի պատասխանատուներին ներկայացրեց Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Էներգետիկայի նորանշանակ նախարար Երվանդ Զախարյանին:
Կարճ ելույթով հանդես եկավ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, շնորհակալություն հայտնելով նախկին նախարար Արմեն Մովսիսյանին և նորանշանակ նախարարին ցանկացավ արդյունավետ, բեղմնավոր աշխատանք՝ ի բարորություն ժողովրդի և պետականության:
Իր նախկին աշխատակիցներին շնորհակալություն հայտնեց Ա. Մովսիսյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարչապետը էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ժամանեց ոտքով, առանց թիկնապահների՝ փողոցում կարճ զրույցներ ունենալով իրեն մոտեցող քաղաքացիների հետ:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
Նմանատիպ նյութեր
4832 դիտում
16:36 14-06-2015
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ