211652_close_icon
views-count3328 դիտում article-date 11:47 01-03-2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի նշանակման որոշումը հապշտապ չի կայացրել, բայց նորանշանակ նախարարն անակնկալի է եկել

Ձեզ համար հապշտապ էր, ինձ համար հապշտապ որոշում չէր Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի փոփոխությունը: Այս մասին այսօր ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Սակայն որոշման հետ պայմանավորված՝ վարչապետն այլ մանրամասներ եւ պատճառահետեւանքային կապեր չներկայացրեց: Իսկ Լեւոն Յոլյանն էլ խոստովանեց, որ իր համար ինչ-որ չափով անակնկալ է եղել Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնում իր նշանակումը: Միաժամանակ ավելացրեց, որ ոլորտում դրական միտումներ կան եւ ինքն էլ է զարգացման միտումներ է տեսնում: Հիշեցնենք, որ Երվանդ Զախարյանն ազատվել է Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի պաշտոնից:

Նմանատիպ նյութեր