Ուժեղ հրդեհ՝ Կալիֆորնիայում․ տարհանվել է 1700 բնակիչ
ԱՄՆ֊ի Կալիֆորնիա նահանգում մոլեգնած անտառային հրդեհի պատճառով 1700 բնակիչ է տարհանվել։ Այս մասին հայտնում է КTLL հեռուսատաալիքը։
Առավոտյան կրակն արագորեն տարածվել է Ռանչո Կուկամոնգա քաղաքի մոտ՝ մի քանի ժամ անց ընդգրկելով 400 հա տարածք:
Ըստ Բերնարդինո շրջանի հրշեջ ծառայության տվյալների՝ իրավիճակը բարդացնում է ուժգին քամին, որի արագությունը հասնում է 90 կմ/ժ-ի։
Կրակը մարելու դեմ պայքարում են ավելի քան 550 հրշեջներ: