211652_close_icon

Կալիֆորնիայում 80 հազար բնակիչ է տարհանվել խոշոր հրդեհների պատճառով

views-count3131 դիտում article-date 10:02 17-08-2016
ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգում մոլեգնող հրդեհների պատճառով Սան-Բերնարդինոյից ավելի քան 80 հազար մարդ է տարհանվել, հաղորդում է BBC-ն։ Վտանգի առաջ են հայտնվել 34,5 բնակելի տներ։ Հրդեհը, որը սկսվել է երեկ առավոտյան, ավելի քան 6 հազար հեկտար տարածք է գրավել։ Կալիֆորնիայի նահանգապետ Ջերրի Բրաունը արտակարգ դրություն է հայտարարել Սան-Ներնարդոյում, որը գտնվում է Լոս Անջելեսից 100 կմ հեռավորության վրա։ Հրդեհի տարածման դեմ պայքարում են շուրջ 700 հրշեջներ։

Նմանատիպ նյութեր