«Բարսելոնա»-ն հետաքրքրված է Ագգերի ծառայություններով
«Լիվերպուլ»-ի պաշտպան Դանիել Ագգերը հայտնվել է «Բարսելոնա»-ի ուշադրության կենտրոնում: Կատալոնյան ակումբի սկաուտները մեկնել են Անգլիա, որպեսզի հետևեն դանիացի պաշտպանի ելույթներին, հայտնում է Football Espana-ն:
Դանիայի հավաքականի պաշտպանի պայմանագրի ժամկետը մերսիսայդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2016 թվականը: Ընթացիկ մրցաշրջանում Ագգերը Պրեմիեր լիգայում անցկացրել է 19 հանդիպում: