«Բորուսիա» - «Հոֆենհայմ». մեկնարկային կազմեր
Բունդեսլիգայի նախավերջին` 33-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիա»-ն կհյուրընկալի «Հոֆենհայմ»-ին: Դորտմունդյան ակումբի պաշտոնական կայքը հրապարակել է թիմերի մեկնարկային կազմերը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ դուրս կգա մեկնարկային րոպեներից:
«Բորուսիա» Դ: Վայդենֆելլեր – Պիշչեկ, Սոկրատիս, Հումմելս, Շմելցեր – Յոյիչ, Շահին – Մխիթարյան, Ռոյս, Գրոսկրոյտց – Լևանդովսկի