Օդեսայում 3֊օրյա սուգ է հայտարարվել
Օդեսայում մայիսի 3֊ից 5֊ը եռօրյա սուգ է հայտարարվել՝ ի հիշատակ Ուկրաինայի ամբողջականության կողմնակիցների և ռուսամետ անջատողականների միջև բախումների ընթացքում զոհվածների։ Այս մասին հայտնել է քաղաքի պաշտոնական կայքը, փոխանցում է BBC-ն։
Այդ օրերին քաղաքի ձեռնարկությունների, վարչությունների և կազմակերպությունների շենքերից կիջեցվեն Ուկրաինայի պետական և Օդեսայի դրոշները։
Ըստ քաղաքային իշխանությունների տվյալների՝ բախումների ընթացքում տուժել է ավելի քան 170 մարդ։