211652_close_icon
views-count14575 դիտում article-date 10:41 04-05-2014

«Ծիծակ» տղերքը, ինչպես արծիվներ, «սավառնում էին» Երևան-Սևան մայրուղու՝ Արծվի արձանի հատվածում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ճանապարհային ոստիկանությունը բազմից հորդորել է վարորդներին, որ ելնելով իրենց անվտանգույթունից ավտոմեքենաները վարեն ամրագոտիները կապած, վարելու ընթացքում չխոսեն հեռախոսով, ինչպես նաև ավտոմեքենայում արգելվում է ծխելը: Բազմաթիվ անգամ ականատես ենք եղել, թե ինչպես են Հանրապետությունում ՃՈ աշխատակիցները վարչական պատասխանատվության ենթարկում օրինախախտ վարորդներին՝ անկախ զբաղեցրած դիրքից , պաշտոնից , «գոլդ» համարանիշներից և թանկարժեք ավտոմեքենաներից: Երեկ՝ մայիսի 3-ին, Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Արծվի արձանի հարևանությամբ, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը լուսանկարների շարք է արել, թե ինչպես է Infiniti QX4 մակնիշի 10 VR 777 համարանիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը մայրուղում ճեմում առանց ամրագոտու, իսկ սառած հայացքով ուղևորն էլ ծխախոտով էր: Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր