Հրաձգություն՝ Օհայո նահանգում
ԱՄՆ֊ի Օհայո նահանգում վետերանների համար նախատեսված բժշկական կենտրոնում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով 60֊ամյա տղամարդ է մահացել։ Այս մասին հայտնում է WDTN հեռուստաալիքը։
Երբ անհայտ անձը կրակ է բացել, բժշկական կենտրոնի անձնակազմն ու հիվանդները տարհանվել են։
Տուժածների թիվը դեռ անհայտ է։ Նշվում է, որ կրակողը փախել է։