ԱՄՆ Օհայո նահանգում անհայտ անձը կրակ է բացել. մեկ հոգի զոհվել է, չորսը՝ վիրավորվել
Մայիսի 11-ի գիշերը ԱՄՆ Օհայո նահանգի Քլիվլենդ քաղաքում անհայտ անձը կրակ է բացել, ինչի հետևանքով մեկ հոգի զոհվել է, չորսը՝ վիրավորվել: Հանցագործի անձը և ինչպես և նրա գործողությունների մոտիվները դեռ պարզ չեն:
Ինչպես տեղեկացնում է «ria.ru»-ն, բոլոր հինգ տուժածները հասցվել են բժշկական կենտրոն: Նրանցից երեքը, որոնցից մեկը հղի կին է, կրիտիկական վիճակում են: Մեկը մահացել է հիվանդանոցում, ևս մեկի վիճակը բժիշկները գնահատում են կայուն: