211652_close_icon
views-count1456 դիտում article-date 11:29 07-05-2014

Լավ է մեկ կարևոր խաղ բաց թողնեմ, քան ամբողջ կյանքս չխաղամ. Դավիթ Մանոյան

«Փյունիկի» ավագ Դավիթ Մանոյանը [url=http://fcpyunik.am/%D5%A4%D5%A1%D5%BE%D5%AB%D5%A9-%D5%B4%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%AC%D5%A1%D5%BE-%D5%A7-%D5%B4%D5%A5%D5%AF-%D5%AF%D5%A1%D6%80%D6%87%D5%B8%D6%80-%D5%AD%D5%A1%D5%B2-%D5%A2%D5%A1%D6%81/]ակումբի պաշտոնական կայքին[/url] պատմել է, թե ինչպես է ընթանում դեկտեմբերյան վիրահատությունից հետո վերականգնողական շրջանը, ինչպես նաև կիսվել է իր ակնկալիքներով այսօր կայանալիք Հայաստանի գավաթի եզրափակիչ խաղից. «Ամեն ինչ լավ է ընթանում: Մի քանի օրից արդեն լրանում է 20-րդ շաբաթը, ինչից հետո վերականգնողական ծրագիրն էլ ավելի ծանրաբեռնված մարզումներ է ենթադրում: Առայժմ չի կարելի շատ ծանրություն դնել ձախ ոտքի վրա: Բայց տարբեր վարժություններ կան, որ առանց դրա մկաններս ուժեղացնում եմ, թուլացնում: Նաև ֆիզիկական վիճակս նորմալ պահելու համար լողավազանում եմ շատ ժամանակ անցկացնում: Ամեն շաբաթ Գերմանիայից ինձ ուղարկում են տարբեր ծրագրեր, վարժություններ, որոնք պետք է անեմ, ըստ դրանց առաջ եմ շարժվում: Մեկ ամիս առաջ Մյունխենում բուժզննումը ցույց տվեց, որ ծունկս սպասվածից արագ է ապաքինվում: Հունիսի 2-ին նորից բուժզննման եմ մեկնելու Գերմանիա: Հունիսի 3-ին ինձ արդեն վերջնական պետք է ասեն, թե երբ կկարողանամ սկսել: Եթե թեկուզ մեկ տոկոս ռիսկի հավանականություն լինի, որ շուտ սկսելու դեպքում ծունկս նորից կարող է վատանալ, ես այդ ռիսկին չեմ գնա: Սա վերջին վիրահատությունս է, ավելի լավ է մեկ կարևոր խաղ բաց թողնեմ, քան ամբողջ կյանքս չխաղամ: Դրա համար պետք է 100 տոկոսով համոզված լինենք թե՛ ես, թե՛ բժիշկը, որ ամեն ինչ լավ կլինի, նոր ես կսկսեմ վազել, թիմի հետ մարզվել, խաղալ: Այն ծրագիրը, որն ինձ տվել էր բժիշկը վիրահատությունից անմիջապես հետո, նախատեսում է վազելը 30 շաբաթ հետո: 30 շաբաթը լրանում է հուլիսի 18-ին: Իմ հաշվարկով, եթե այդ ժամանակ սկսեմ վազել, օգոստոսի վերջում նոր կսկսեմ խաղալ: Այսինքն՝ վազելուց հետո դեռ մոտ մեկ ու կես ամիս էլ անհրաժեշտ է խաղալու համար: Ինչ վերաբերում է գավաթի եզրափակչին, մեր թիմում բոլորն էլ փորձառու ֆուտբոլիստներ են Հայաստանի մակարդակով և նրանց տրամադրելու կարիք չկա: Ճիշտ է, կան ֆուտբոլիստներ, ովքեր առաջին անգամ են խաղալու եզրափակչում, բայց հիմնականում անցած տարվա փորձն ունեն: Հուսով եմ՝ անցած տարվա սխալները թույլ չենք տա, որովհետև «Շիրակի» դեմ մենք վատ խաղացինք, թեև կամային հատկանիշերի շնորհիվ կարողացանք հաղթել: Հաջողություն եմ մաղթում մեզ»,-եզրափակեց Դավիթը:

Նմանատիպ նյութեր