4699 դիտում
19:47 08-05-2014
32-ամյա վարորդը Պուշկինի փողոցում «Լադայով» բախվել է կայանված Honda-ին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:20-ի սահմաններում, Երևան քաղաքի Նորագյուղ թաղամասի բնակիչ 32-ամյա Ռոման Գալստյանը Պուշկինի փողոցում չթույլատրված հատվածում վարելով ՎԱԶ 21144 մակնիշի 15 ԼՕ 881 համարանիշի ավտոմեքենան բախվել է նշված փողոցում կայանված Գաբրիել Մանուկյանին պատկանող Honda մակնիշի 91 MN 111 համարանիշի ավտոմեքենային:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 8-րդ դասակի աշխատակիցները, որոնց կողմից է լ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվել:
Օպերատիվորեն ժամանել է նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+