1438 դիտում
17:10 08-05-2014
Քաղաքական գործիչները, գործարարները և ԵԿՄ-ականներն այսօր 2,5 ժամ աղոթեցին Էջմիածնի Մայր տաճարում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր ժամը 11֊-ից Էջմիածնի Մայր տաճարում արցախյան պատերազմում զոհված բոլոր ազատամարտիկների համար 2,5 ժամ հոգեհանգստյան պատարագ անցկացվեց: Պատարագն անցկացնում էր Արշակ սրբազանը, քանի որ գարեգին Երկրորդ կաթողիկոսը ներկա պահին գտնվում է Վատիկանում՝ Հռոմի պապի հետ Հայոց ցեղասպանության 100-ամյակի հետ կապված նրան Հայաստան հրավիրելու պայմանավորվածություն ձեռք բերելու նպատակով:
Պատարագին ներկա էին, թե ԵԿՄ-ականներ, կառավարության ներկայացուցիչներ, ԱԺ պատագամավորներ և աշխատավոր քաղաքացիներ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այդ ժամին պատարագներ էին անցկացվում թե՛ Էջմիածնի Մայր տաճարում, թե՛ Հայաստանի, Արցախի և Սփյուռքի 11 թեմերում։ Երկրապահն առաջին անգամ է նման նախաձեռնությամբ հանդես գալիս, սակայն այն շարունակական է լինելու։ Իսկ պատարագից հետո ԵԿՄ նախագահ, Արցախի հերոս, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի նախաձեռնությամբ Էջմիածնում ցուլ մատաղ արեցին եւ բաժանեցին։ Ավելին՝ նա բոլոր մարզեր գառներ է ուղարկել՝ եկեղեցու բակերում մատաղ անելու համար։ Նշել էինք նաեւ, որ ԵԿՄ նախագահն այսօր առավոտվանից շնորհավորանքներ է ստանում աշխարհի տարբեր ծայրերից՝ Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ֊ից և այլ երկրներից։
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 70+
70+
Նմանատիպ նյութեր
847 դիտում
10:33 06-01-2025
Սուրբ Ծննդյան Հայրապետական պատարագ Սուրբ Էջմիածնի մայր տաճարում. ՈւՂԻՂ
Այս բաժնից
583 դիտում
19:09 13-01-2025
Քարկոփ բնակավայրում տրանսպորտային միջոցների համար նախատեսված կամուրջ է կառուցվում
1135 դիտում
18:44 13-01-2025
Լյովա Սարգսյանը նշանակվել է արդարադատության նախարարի խորհրդական
562 դիտում
18:31 13-01-2025
Իտալիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին