20476 դիտում
23:58 09-05-2014
Նոր մանրամասներ՝ Մաստարա գյուղում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից, մահացած տղաները վերջերս էին ազատվել գաղութից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի ավագ քննիչ Արտակ Պետրոսյանի կողմից հարուցված քրեական գործի շրջանակում այսօր՝ մայիսի 9-ին պարզվել են երեկ՝ մայիսի 8-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում, Մաստարա գյուղի վարչական տարածքում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների, վարորդի և վիրավորի ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը եղել է Գյումրի քաղաքի Սլաբոդկա թաղամասի Տերյան 18 հասցեի բնակիչ 34-ամյա Արա Մրյանը, ով տեղում մահացել է, ուղևորները եղել են Երևանի բնակիչներ, 33-ամյա Էդուարդ Այվազյանը և 29-ամյա Լիլիթ Ղուրշուդյանը, ովքեր նույնպես տեղում մահացել են, իսկ վիրավոր, Երևան քաղաքի Բաշինջաղյան 1-ին նրբանցքի բնակիչ 37-ամյա Նարինե Տեր-Մկրտչյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Թալինի բժշկական կենտրոն,իսկ այսօր նրան տեղափոխել են Էրեբունի բժշկական կենտրոն:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով Ա. Մրյանը 2 ամիս առաջ է ազատ արձակվել գաղութից, ով 2006 թվակնին Գյումրիում Արվեստների ակադեմիայի մոտ գտնվող «Դուետ» սրճարանում կրակոցներ էր արձակել Մայիս Կարապետյանի ուղղությամբ, վերջինս Գյումրու Ճերմակ հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել էր:
Ըստ ֆոտոլրագրողի է. Այվազյանն ու Ա. Մրյանը գաղութում միասին են ազատազրկված եղել և Է. Այվազյանն այցելել է Գյումրի՝ Ա. Մրյանին, իր երկու ծանոթ աղջիկների հետ:
Երեկ վերադառնալիս են եղել Երևան ու Մաստարա գյուղում Ա. Մրյանը ավտոմեքենան վարելով մեծ արագությամբ, ոլորանապտույտ հատվածում չի կարողացել կառավարել ավտոմեքենան, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց ու մոտ 250 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով հայտնվել է դաշտամիջյան հատվածում:
Վթարի վայրում ֆոտոլրագրողի հետ զրույցում մի քանի հոգի ասում էին, որ մահացածներին ու վիրավորներին հայտնաբերել են մեքենայից դուրս:
Ի դեպ նշված հատվածում բազմաթիվ ճանապարհատրանսպորտային պատահարներն են տեղի ունեցել, որոնց մի մասը ցավոք ողբերգական ավարտ է ունեցել և դրանց մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացրել է ու BMW-ն բախվել է նաև ճամփեզրին տեղադրված նախորդ վթարների հետևանքով մնացած ծաղկեպսակներին:
Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/13625/]վթարի վայրից հայտնել էր[/url] ֆոտոլրագրողը, երեկ՝ մայիսի 8-ին, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Երևան-Գյումրի ավտոճանապարհի Մաստարա գյուղի վարչական տարածքում: BMW X5 մակնիշի 34 DZ 133 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս էր եկել երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի ժայռաբեկորներին և գլխիվայր շրջվել:
Վթարի հետևանքով 3 հոգի մահացել էին, 1 հոգի տեղափոխվել էր Թալինի բժշկական կենտրոն:
Վթարի վայր էր ժամանել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Թալինի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Տեղում էր նաև ոստիկանության Թալինի օպերատիվ խումբը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1831 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)