211652_close_icon
views-count1194 դիտում article-date 19:17 10-05-2014

Փխենյանը հայտարարել է, որ պատրաստ է 4-րդ միջուկային փորձարկումն անցկացնել

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հայտնել են, որ պատրաստ են հերթական՝ թվով 4-րդ միջուկային փորձարկումն անցկացնել՝ ի պաշտպանություն իրենց երկրի: Հյուսիսկորեական «Նոդոն սինմուն» թերթը գրում է, որ Փխենյանը պատրաստ է կոշտ պատասխան տալ, այ թվում նաև, միջուկային, երկրի ինքնիշխանությունը պաշտպանելու համար: ԱՄՆ-ի Միջազգային անվտանգության և գիտական խնդիրների ինստիտուտը այսօր հրապարակել է հոդված, որում ասվում է, որ հյուսիսկորեական մասնագետները, վերջին լուսանկարներից ելնելով, պատրաստվում են միջուկային զենքի նոր փորձարկում անցկացնել: Ամերիկացի փորձագետները, սակայն, դժվարանում են փորձարկման ճշգրիտ օրը կանխատեսել:

Նմանատիպ նյութեր