29886 դիտում
10:25 11-05-2014
Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Երևանում. կա զոհ և վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 11-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:30-ի սահմաններում, Սեբաստիա փողոցում՝ Եռաբլուր հուշակոթողի կամարի հարևանությամբ, բախվել են Արմավիրի մարզի Դալարիկ գյուղի բնակիչ 34-ամյա Հայկ Կարապետյանի վարած Opel Astra մակնիշի 18 ՕՍ 295 համարանիշի և դեռևս չպարզված վարորդի կողմից վարած Mercedes մակնիշի 34 ՏZ 636 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Opel-ի ուղևոր երիտասարդ տղան տեղում մահացել է, իսկ Opel-ի վարորդը տեղափոխվել է հիվանդանոց:
Վթարի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի, տեղակալ Հայկազ Մաթևոսյանի, գլխավորությամբ:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև շտապօգնության բրիգադներն ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոնի հերթապահ խումբը, հատուկ փրկարարական ջոկատն ու հրշեջ փրկարարները՝ մի քանի մարտական հաշվարկով:
Վթարի հետևանքով առաջացել էր խցանում, սակայն ՃՈ աշխատակիցները կարողանում էին հետաքրքրասեր վարորդներին հեռացնել վթարի վայրից:
Տեղում ՃՈ աշխատակիցներին օգնում էին նաև ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժնի աշխատակիցներն ու նույն բաժնի պարեկապահակային ծառայության գնդի ծառայողները:
Ժամանել են նաև ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի պետի տեղակալ Արտաշես Վանյանն ու նույն բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը, ովքեր մեկնեցին հիվանդանոց՝ պարզելու վիրավորների ինքնությունն ու առողջական վիճակները:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արկադյա Գևորգյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահարը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Ոստիկանությունը պարզում է մահացածի և Mercedes-ի վարորդի ինքնությունը:
Զննությամբ Mercedes-ի մեջ հայտնաբերվել է Երևան քաղաքի Հովնաթան փողոցի 81 տան բնակիչ 37-ամյա Սարգիս Մայրոզյանի անվամբ անձնագիր:
Քննիչի հանձնարարականով մեքենաները տեղափոխվում են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1834 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)