211652_close_icon
views-count100272 դիտում article-date 13:48 29-01-2015

Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Երևանում. բախվել են Lexus-ն ու Daewoo-ն. կա 1 զոհ, 2 վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ. ԼՐԱՑՎԱԾ

Այսօր՝ հունվարի 29-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ «Վինի Թուխ» մանկական սրճարանի և «Mazda» սերվիսի հարևանությամբ բախվել են Lexus մակնիշի 34 ZA 841 համարանիշի և Daewoo մակնիշի Լ 2888 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով Lexus-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել բետոնե սյանը: Հարվածի արդյունքում Lexus-ի տղա ուղևորը տեղում մահացել է, իսկ Lexus-ի և Daewoo-ի վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողներն ու ՀՀ Տարածքային կառավարման և Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանը, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Գագիկ Հարությունյանը և հատկապես կարևոր գործերով քննիչ Մանվել Մուրադյանը: Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների և մահացածի ինքնությունը: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ օպերատիվ են գործել նաև 1-03 շտապ օգնության բժիշկները և վիրավորներին առաջինը մեքենաներից դուրս են բերել և օգնություն ցուցաբերել քաղաքացիները: Հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին նաև, որ մահացածը աշխատում էր «Mazda» սերվիսում՝ որպես ընթացքային մասերի վերանորոգող (խադավիկ), իսկ Daewoo մեքենան տաքսի ծառայության է, որի վրա գրած է «Կալինա»: Փաստի առթիվ ՀԿԳ քննիչ Մ. Մուրադյանի կողմից հարուցվեց քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: *** 14:34 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ պարզվել է՝ մահացածը 24-ամյա Նարեկ Եսայանն էր: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր