Մարիուպոլի քաղաքապետարանի շենքում կրկին հրդեհ է բռնկվել
Մարիուպոլի քաղաքային խորհրդի շենքը կրկին հրդեհել են, հաղորդում են տեղի լրատվամիջոցները, հղում անելով ականատեսների խոսքերին:
«20 րոպե առաջ Մարիուպոլի քաղաքային խորհրդի շենքից կրկին ծուխ է բարձրանում: Այրվում է քաղաքապետարանի 4-րդ հարկը: Հրդեհի պատճառն անհայտ է: Տուժողների մասին տվյալներ չկան»,-նշվում են հաղորդագրություններում:
Նշենք, որ երեկ՝ մայիսի 10-ին ևս հրդեհ էր բռնկվել նշված շենքում, որը մասնակի վառվել էր: