211652_close_icon
views-count1261 դիտում article-date 14:45 12-05-2014

ՀՀ մշակույթի նախարարն ընդունել է Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ, քանդակագործ Արտո Չաքմաքչյանին

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ընդունել է Երևանում գտնվող կանադահայ նշանավոր քանդակագործ, «Մովսես Խորենացի» մեդալակիր, Կանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի անդամ Արտո Չաքմաքչյանին և արվեստաբան, գրականագետ Յուրի Խաչատրյանին: Զրույցի ընթացքում քննարկվել են Ա. Չաքմաքչյանի ստեղծագործական ծրագրերը և Երևանում նրա աշխատանքների տեղադրման հետ կապված հարցեր:

Նմանատիպ նյութեր