211652_close_icon
views-count22650 դիտում article-date 19:32 12-05-2014

Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում. աղբատարի վարորդը ավտոմեքենաների ջարդ է իրականացրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 12-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:30-ի սահմաններում, Նար-Դոսի և Գնունի փողոցների խաչմերուկում, աղբատար ավտոմեքենայի վարորդը, նշված ավտոմեքենայով իսկական ավտոմեքենաների ջարդ է կատարել, ինչի հետևանքով մեծ թվով ավտոմեքենաներ են վնասվել: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, աղբատար ավտոմեքենան պատկանում է «Կենտրոն սանմաքրմանը» և դեպքի վայր են ժամանել ապահովագրական ընկերության ներկայացուցիչները, ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի աշխատակիցները: Երթևեկությունը նշված հատվածում կաթվածահար է եղել: Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարում էր ոստիկանության քննչական գլխավոր վարչության, Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ կա վիրավոր: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը: Մանրամասները՝ քիչ ուշ: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 49+
49+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր