211652_close_icon
views-count4095 դիտում article-date 21:20 12-05-2014

Բարձր եմ գնահատում ամենօրյա ձեր նվիրումն ու ջանքերը. Արմեն Մուրադյան

Այսօր՝ մայիսի 12-ին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը բուժքույրերի միջազգային օրվա կապակցությամբ ուղերձ է հղել, որում մասնավորապես ասվում է. Հարգելի՛ բուժքույրեր, ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Այն փաստը, որ ողջ աշխարհն է նշում բուժքույրերի օրը, անշուշտ, ձեր ունեցած չափազանց կարևոր դերակատարության խոսուն վկայությունն է։ Առողջապահության համակարգի ամենաստվար բանակը լինելով` դուք միաժամանակ մեծ բեռ եք վերցնում ձեզ վրա։ Առավել շատ շփվելով հիվանդի հետ, բացի անհրաժեշտ բժշկական ծառայություններ մատուցելուց, հոգեկան ավելի մեծ աջակցություն, գթասրտություն ու բարի վերաբերմուք եք ցուցաբերում նրանց։ Որպես նախարար ես չափազանց բարձր եմ գնահատում հիվանդների ապաքինմանն ուղղված, կարծես ինչ-որ տեղ չերևացող, բայց շատ կարևոր ամենօրյա ձեր նվիրումն ու ջանքերը։ Եվ պատահական չէ, որ առողջապահության համակարգի առաջին մեծ հանդիպումը կունենամ ձեզ հետ։ Սիրելի բուժքույրեր, բոլորիդ մաղթում եմ ամուր առողջություն, հաջողություններ` ինչպես անձնական կյանքում, այնպես էլ դժվարին ու շատ պատասխանատու ձեր աշխատանքում։

Նմանատիպ նյութեր