1861 դիտում
12:16 13-05-2014
Բակո Սահակյանը մասնակցել է Հադրութում նորակառույց մարզադաշտի բացման արարողությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 12-ին այցելել է քաղաք Հադրութ եւ մասնակցել այնտեղ նորակառույց մարզադաշտի բացման հանդիսավոր արարողությանը:
Նախագահ Սահակյանը կարեւոր է համարել մարզական այս օբյեկտի նշանակությունը Հադրութի շրջանում եւ Արցախում սպորտի զարգացման գործում՝ ընդգծելով, որ պետությունը հատուկ ուշադրություն է դարձնում շրջաններում այս ոլորտի առաջընթացին եւ համապատասխան ենթակառուցվածքների ստեղծմանն ու արդիականացմանը:
Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, բարերար Ռուբեն Հայրապետյանին նախագծի իրականացմանը գործուն աջակցություն ցուցաբերելու համար:
Միջոցառմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր Հայաստանից եւ արտերկրից:
Նմանատիպ նյութեր
1290 դիտում
16:57 08-05-2014
Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտում նորակառույց բազմաբնակարան շենքի շահագործման հանձնման արարողությանը
1773 դիտում
13:59 17-03-2014
Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի Վարանդա գյուղում զոհված ազատամարտիկների հուշարձանի բացման արարողությանը
Այս բաժնից
751 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
670 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
1093 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը