«Ասթոն Վիլլա»-ն վաճառքի է հանվել
«Ասթոն Վիլլա»-ի սեփականատեր Ռենդի Լերները բիրմինգհեմյան ակումբը վաճառքի է հանել, հայտնում է Goal.com-ը:
Պրեմիեր լիգայի 2013/2014 մրցաշրջանի խաղարկության արդյունքներով «Ասթոն Վիլլա»-ն զբաղեցրեց 15-րդ տեղը: Նախկինում Լերները նշել է, որ ակումբը վաճառքի կհանի, եթե այն կարողանա իր տեղը պահպանել էլիտար դիվիզիոնում:
52-ամյա Լերները «Ասթոն Վիլլա»-ի սեփականատեր է համարվում 2006 թվականից: